Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Տուբերկուլյոզով հիվանդների թվի աճ չի գրանցվել

Տուբերկուլյոզով հիվանդների թվի աճ չի գրանցվել

Այսօր Ծաղկաձորում մեկնարկել է «Տուբերկուլյոզի արդի իրավիճակը. Տուբերկուլյոզի դեմ պայքարը» խորագրով սեմինար լրագրողների համար: Սեմինարի ընթացքում հիվանդության վիճակի վերաբերյալ վիճակագրություն է ներկայացրել Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի գրասենյակի համաճարակաբան Նարինե Մեժլումյանը:

Ինչպես հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը, ըստ ներկայացված տվյալների, նախորդ տարվա համեմատ հանրապետությունում հիվանդացության դեպքերի թվի աճի չի գրանցվել: 2009-ին առաջնակի հիվանդացության դեպքերը կազմել են 1447, որից 92-ը` 0-17 տարեկան են եղել /6.3 տոկոս/: Համեմատության համար նշվել է, որ 2005-ին այդ թիվը եղել է 2006, որից 0-17 տարեկանները կազմել են 8 տոկոս կամ 161 հիվանդ:

 

Նվազել է նաև հիվանդության պատճառով մահացությունների թիվը: 2009-ին տուբերկուլյոզից մահացել է 127 մարդ, իսկ 2005-ին` 167:

 

Ըստ համաճարակաբանի` այժմ տուբերկուլյոզի դեմ պայքարի համար առավել արդյունավետ միջոցներ են փնտրվում, մասնավորապես` քննարկվում է պատվաստանյութն ավելի արդյունավետով փոխարինելու հարցը:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2005-ի համար իր առջև նպատակ էր դրել դրական քսուքի միջոցով բացահայտել հիվանդների 70 տոկոսին: Նպատակն իրականցվել է, առջևում նոր խնդիրներ կան: 2015 թվականի համար այս կազմակերպությունը նախատեսել է կասեցնել հիվանդության աճը` կիսով չափ նվազեցնելով տարածումն ու մահացությունների թիվը: 2050 թվականի համար նախատեսվում է 1 մլն ազգաբնակչության մեջ ունենալ ոչ ավելի, քան մեկ հիվանդ:

 

Նշենք, որ վարակիչ այս հիվանդության բուժումը Հայաստանում իրականացվում է պետպատվերի շրջանակում:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ